Եթե որևէ մեկը պարտավորվի նվազագույն կենսաթոշակը դարձնել 98 հազար դրամ, մինչև վեց տարեկանը լրանալը նորածինների համար ամսական 250 դոլար վճարել, բժշկական ապահովագրությունը դարձնել անվճար և ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, ես կմիանամ այդ մարդուն։ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։
«Եվ կարևոր չէ, թե այդ մարդու անունն ինչ է՝ Նիկոլ, Ռոբերտ, Խաչիկ, Սերժ, թե ուրիշ բան։ Եթե ոչ, ուրեմն մոռացեք ինձ հետ համագործակցելու մասին»,- նշել է նա։
Բաբայանը հավելել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն և «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ հետագա համագործակցությունը կախված կլինի Վաղարշաատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից։
Բաբայանը քաղաքական համագործակցություն է հաստատել Վանեցյանի հետ և աջակցել է «Հայրենիք» կուսակցությունից ատգամավորի թեկնածու Խաչիկ Մանուկյանին Վաղարշապատում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։
«Խաչիկ Մանուկյանը կուսակցական գործիչ չէ. նա բանաստեղծ է, հրապարակախոս և ընդունելի թեկնածու»,- ընդգծեց Բաբայանը։
Նա քաղաքական ակտվության կոչ արեց՝ գործընթացներումսեփական լուման ներդնելու համար՝ ի հակառակ քաղաքական ուժերի ցածր ակտիվությանը հասնելու իշխանությունների ցանկությանը: Նա նշեց, որ պետք է առավելագույն մասնակցություն ապահովել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Բաբայանը կարծում է, որ բազմակարծությունը պետք է առկա լինի ամեն ինչում, քանի որ ստեղծված իրավիճակը դրա բացակայության արդյունքն է։
«Ես կցանկանայի ընդդիմադիր դաշտում մեջ երեք նորմալ քաղաքական ուժ տեսնել՝ սեփական գաղափարներով և ծրագրերով: Նման ուժեր գոյություն ունեն քաղաքական ասպարեզում. նրանք պարզապես պետք է կարողանան զիջումների գնալ և մի կողմ դնել սեփական ամբիցիաները՝ հանուն ընդհանուր նպատակի»,- ընդգծեց նա։
Բաբայանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իշխանության մեջ գտնվող ոչ մեկին, նույնիսկ իր ընտանիքի անդամներին: Նա ինքնուրույն որոշումներ է կայացնում, ինչը հանգեցնում է աղետալի արդյունքների, և Հայաստանը ծաղրի առարկա դարձնում։











