Կարծում եմ, որ հարցը պետք է ուղղել Ադրբեջանի պաշտոնական անձանց։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թոփչուբաշովի անվան Բաքվի վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ հայկական անվանումների և տեղանունների վերաբերյալ վերջին աղմկահարույց հայտարարությունները։

«Բայց եթե ձեզ հետաքրքրում է մեր մասնագիտական կարծիքը, ապա ես կարող եմ առաջարկել ստուգել նախկինում Վաշինգտոնում երկու երկրների միջև ստորագրված հռչակագիրը։ Այն, մասնավորապես, վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և դրա անձեռնմխելիությանը», - ասել է Հուսեյնովը։