Ռուսական ցորենով բեռնված գնացքը, անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, ժամանել է Դալարիկ կայարան, որտեղից էլ կտեղափոխվի Բաղրամյանի ալրաղաց գործարան։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
«Ընդհանուր առմամբ 15 վագոն ցորեն է։ Հիմա առաջին ութ վագոնն ենք դատարկում, տանենք Բաղրամյան ալրաղաց գործարան, հետո՝ հաջորդ յոթը կտանենք։ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով եկող հացահատիկն էլ կրկին Դալարիկ կայան է գալու, նորից դատարկելու ենք, տեղափոխենք Բաղրամյան գործարան»,–NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի երկաթգծի միավորման տնօրենը։
Նշենք, որ առաջիկա օրերին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան կհասնի նաև ղազախական ծագման 1000 տոննա ցորենը։











