Խորհրդարանում այսօր՝ նոյեմբերի 12-ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորները չեն մասնակցում նիստին։

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 14 պատգամավոր:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում հարցուպատասխանին։

Առաջին 10 հերթագրվածներն են՝ Զարոհի Բաթոյանը, Էդվարդ Աղաջանյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Արմենուհի Ղազարյանը, Մարիամ Պողոսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հասմիկ հակոբյանը և Սերգեյ Բագրատյանը։