«Հաղթանակ» դաշինքն այսօր Էջմիածնում ամփոփում է Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Նրանց թեկնածուն Սևակ Խաչատրյանն է:

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին։ Համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։ Ընտրությանը մասնակցում են 8 քաղաքական ուժեր։