Ասում են՝ արտաքին պարտքը աճել է, ի՞նչ եք արել։ Չգիտե՞ք՝ ինչ ենք արել։ Չէինք ուզում ասեինք, դա էլ ասենք՝ զենք ենք առել, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեք հավատո՞ւմ, իրավունք ունեք։ Ասում եմ՝ եկեք, տանենք, ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրից կպցնենք, թե որը ի՞նչ արժի։ Եկենք մեզ բանակի զենքերն էլ ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք։ Եկեք տանենք դնենք կողք-կողքի։
Ի՞նչ ենք արել, բա չգիտե՞ք որ ովիդ է եղել, վարկ ենք վերցրել որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»,–ասաց նա։











