Ասում էին՝ խաղաղությունը մեր ժամանակ էր, Կիրանցի սուգն էիք լացում, Կիրանցը արդեն թաղել էիք. Սրբազանը հագել էր թաղման շորերը, Կիրանցի թաղումն էր անում, խնկարկում էր Կիրանցը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13–ին, ԱԺ–ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ամփոփիչ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն։ Կիրանց այսօր մեզ համար ցուցադրական տեղ է։ Ով ասում է՝ լավ չեմ պատկերացնում այդ գաղափարախոսությունը, ես ասում եմ՝ եկեք գնանք Կիրանց, որ տեսնեք, թե ինչն է իրական Հայաստանը։
Բա այս Կիրանցը պարտված Կիրանցն է, այն Կիրանցը հաղթած Կիրա՞նցն է»,–ասաց նա։











