Վաղարշապատում այսօր՝ նոյեմբերի 14–ին, քարոզարշավի վերջին օրն է, և ՔՊ–ն ամփոփիչ հանրահավաք է կազմակերպել։ Այստեղ են նաեւ որոշ մարզպետներ։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ աշխատանքային ժամին գտնվում է Վաղարշապատում, պատասխանեց. «Էդպես»։ Նա նշեց, որ արձակուրդում չէ։

Իսկ դիտարկմանը, որ կան խոսակցություններ, որ մարզպետներն իրենց աշխատակազմերից մարդկանց բերում են հանրահավաքի, նա արձագանքեց. «Ձեր ենթադրություններն են»։

Նշենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին։ ՔՊ–ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։