ԱՄՆ-ում նախագահական մրցավազքի մասնակից Միթ Ռոմնիի վրա փայլեր են նետել փետրվարի 1-ին Մինեսոթա նահանգի Իգան քաղաքում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ:
Երբ քաղաքական գործիչը, ում ուղեկցում էին կինն ու որդին, հայտնվել է բեմի վրա, անհայտ երիտասարդը, դուրս գալով ամբոխի միջից, նրա վրա փայլերի կույտ է նետել:
Նրա այդ արարքը պատճառաբանվում էր գեյերի իրավունքների համար պայքարով: Ռոմնին, ով մորմոնիզմի հետեւորդ է, հովանավորում է Հուսիս Քրիստոսի եկեղեցին, որը հանդես է գալիս միասեռ ամուսնությունների դեմ:
Միտ Ռոմինին փորձել է այդ քայլը կատակի վերածել: «Լսեք, երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեզ հետ: Հիանալի տոն է»,-հայտարարել է նա:
«Իմ մազերում էլ փայլեր կան: Ես ձեզ կասեմ, ոչ միայն փայլեր, այլ նաեւ սոսինձ: Ես ամեն առավոտ սոսնձում եմ մազեր, հենց այնպես ապահովության համար»,-կատակել է նա, գրում է Lenta.ru-ն:
Ըստ էության, բողոքի նման ակցիաները դառնում են տարածված երեւույթ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայում նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդի դեմ ուղղված անսպասելի բողոքի ակցիա էր տեղի ունեցել` Փարիզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Գոյության պայմաններից զրկված կինն Օլանդի ելույթի ժամանակ նրան էր մոտեցել եւ ալյուր լցրել վրան:











