Վերջերս ես առիթ ունեցա քննարկելու այս հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ (ամերիկյան Firebird ընկերության 500 միլիոն դոլարի ներդրումը – խմբ.), քանի որ ներդրողները որոշակի մտահոգություններ ունեին ընթացակարգերի վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա գոհունակություն հայտնել է Սպիտակ տան արագ արձագանքի և այս ծրագրի իրականացման կապակցությամբ։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ բացատրելով, որ դրա իրականացումը համապատասխանում է Վաշինգտոնում ստորագրված հուշագրին։

Փաշինյանը հավելել է, որ հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի կառավարության գործիքներն են թափանցիկությունը, ժողովրդավարությունը և հանրության հետ ակտիվ շփումը։

Հիշեցնենք, որ արհեստական ​​բանականության տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Firebird ընկերությունը հայտարարել է Dell-ի և NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում 500 միլիոն դոլարի ներդրման մասին։