«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ («ՖԻՆՔԱ Հայաստան») հայտարարում է պարտատոմսերի 20-րդ՝ հոբելյանական թողարկման մեկնարկի մասին։ Այս քայլով ընկերությունը փաստում է իր ութ տարվա հետևողական ներկայությունն ու վստահելի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում։
20-րդ թողարկման մեկնարկը միավորում է ընկերության անցած ճանապարհը և ներդրողների բարձր վստահությունը։ Վերջին տարիների ընթացքում «ՖԻՆՔԱ Հայաստան»-ը ձևավորել է կայուն պարտատոմսային ծրագիր, որը շարունակում է մնալ հետաքրքիր ու մրցունակ ներդրումային հնարավորություն։
Ինչպես նշում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գևորգ Տեր-Հովհաննիսյանը․ «Մեր 20-րդ թողարկումը ոչ միայն թիվ է, այլ նաև մեր թիմի, մեր գործընկերների և ամենակարևորը՝ մեր ներդրողների բացառիկ վստահության արդյունքը։ Մենք հպարտ ենք, որ ութ տարի շարունակ եղել ենք կապիտալի շուկայի կայուն և թափանցիկ մասնակիցը։ Մեր ռազմավարությունը մնում է անփոփոխ. ապահովել կայուն աճ և առաջարկել հուսալի ներդրումային գործիքներ, որոնք նպաստում են Հայաստանի ֆինանսական միջավայրի զարգացմանը։»
20-րդ թողարկման մանրամասները.
- Տեղաբաշխման ժամկետ ՝ Նոյեմբերի 24-ից Նոյեմբերի 28
- Արժույթ՝ ՀՀ դրամ (AMD)
- Ընդհանուր ծավալ՝ 938 մլն ՀՀ դրամ
- Տարեկան կուպոն՝ 11.75%
- Մարման ժամկետ՝ 3 տարի
«ՖԻՆՔԱ Հայաստան»-ի պարտատոմսային ծրագրի հիմնական ձեռքբերումները և ուժեղ կողմերն են՝
- 20 թողարկում 2017 թվականից առ այսօր․ 2017 թվականից ի վեր իրականացված 20 թողարկումները ցույց են տալիս «ՖԻՆՔԱ Հայաստան»-ի կայուն և ակտիվ մասնակցությունը Հայաստանի ֆինանսական շուկայում։
- Համախառն ծավալ. Թողարկումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ $41 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ ներառյալ մոտ 12.4 մլրդ ՀՀ դրամ և 10.5 մլն ԱՄՆ դոլար։
- Բարձր հետաքրքրություն ներդրողների կողմից. «ՖԻՆՔԱ Հայաստան»-ի պարտատոմսերը տարիներ շարունակ դիտարկվել են որպես վստահելի ու գրավիչ ֆինանսական գործիք՝ ապահովելով իրացվելիություն և կայուն եկամտաբերություն։
- Ներդրողների վստահություն. Նկատվում է ֆիզիկական անձ ներդրողների և կրկնվող ներդրողների քանակի շարունակական աճ, ինչը հաստատում է ներդրումային գործիքի հանդեպ առկա լայն վստահությունը։ Ներդրողների շարքում են նաև մասնագիտացված և իրավաբանական անձինք։
- Համագործակցություն շուկայի առաջատարների հետ. Տարբեր թողարկումների ընթացքում գործընկեր են եղել «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը, «Դայմենշն» ընկերությունը, ինչպես նաև վերջին թողարկումների շուկա ստեղծող «Արմսվիսբանկ»-ը։
- Թափանցիկություն. Բոլոր պարտատոմսերը մշտապես ցուցակվել են Ֆոնդային բորսայում՝ ապահովելով ներդրողների համար առավելագույն թափանցիկություն և հասանելիություն։
ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանն իր խոսքում հատկապես կարևորել է, որ 2017 թվականից ներգրաված $41 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ընդհանուր ֆինանսավորման ծավալը ընդգծում է ՖԻՆՔԱ-ի ֆինանսական կարգապահությունը և բարձր վարկունակությունը։ «Բոլոր 20 թողարկումների հաջող տեղաբաշխումը և Բորսայում դրանց ցուցակումը մեր ներդրողներին տրամադրում են հուսալի եկամտաբերություն և իրացվելիություն։ Այս հաջողությունը հնարավորություն է տալիս մեզ շարունակել ֆինանսավորել մեր հաճախորդներին՝ հատկապես փոքր բիզնեսներին, և պահպանել մեր դիրքը որպես շուկայի ամենագրավիչ ֆինանսական գործիքներից մեկը»,- նշեց Անուշ Պետրոսյանը։
Գլխավոր կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանը, կարևորելով ՖԻՆՔԱ-ի հաճախորդամետ առաքելությունը, նշեց․ «ՖԻՆՔԱ-ի պարտատոմսերի 20-րդ թողարկումը վկայում է այն բացառիկ վստահության մասին, որը կազմակերպությունը վայելում է ներդրումային շուկայում։ Այս հաջողությունը ՖԻՆՔԱ-ի և մեր հաճախորդների միջև կապի ամրապնդման արդյունք է, քանի որ ներգրավված միջոցներն ուղղվում են հայկական փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը։ Մենք հպարտ ենք, որ մեր ֆինանսական գործիքները նպաստում են ինչպես մեր ներդրողների, այնպես էլ տնտեսության իրական հատվածի զարգացմանը։»
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հանդիսանում է FINCA Impact Finance (FIF) գլոբալ ցանցի մաս, որը միկրոֆինանսավորման և փոքր բիզնեսի ֆինանսավորման ոլորտի առաջատարներից է Հայաստանում։ Ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 1999 թվականին և նպատակ ունի բարելավել հասարակության ցածր եկամուտ ունեցող հատվածների կյանքի որակը՝ տրամադրելով ֆինանսական ծառայություններ:
Հավելյալ տեղեկությունների համար՝ այցելեք finca.am կամ զանգահարեք 012555555 հեռախոսահամարով











