ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով առողջ ապրելակերպի ակտիվ քարոզիչ է, իր խոսքը գործով ապացուցելու համար, 25 անգամ սեղմում վարժություն է արել NBC հեռուստաընկերության թոք-շոուի ժամանակ:
Նախագահի կինը բացահայտել է Բարաք Օբամայի համատեղ կյանքի որոշ գաղտնիքներ: Պարզվել է, որ նախագահն իր կեղտոտ գուլպաներն այս ու այն կողմ է գցում, իսկ Միշել Օբաման հարկադրված է լինում հավաքել դրանք:
Միշել Օբաման զգալիորեն բարելավել է իր ֆիզիկական կարգավիճակն անցյալ ամռանից սկսած: Այն ժամանակ Քեյփթաունի համալսարան կատարած այցի ժամանակ նա կարողացել է 15 հատ սեղմում վարժություն կատարել: Իսկ երբ ուսանողներից մեկը հարցրել է նրան, որ ճաշատեսակն է նախընտրում, առաջին տիկինը պատասխանել է` կարտոֆիլի ֆրի: «Այո, այո, ես ուղղակի չեմ կարողանում կանգ առնել»,-ասել է Միշել Օբաման` խոստովանելով, որ դա, իհարկե, ամենաառողջարար տարբերակը չէ:
Վերջերս եւս մեկ հայտնի թոք-շոուի ժամանակ առաջին տիկինը խոստովանել է, որ իր ամուսինն ամեն օր սերենադ է նվագում Սթիվի Ուանդերի եւ Էլ Գրինի ստեղծագործություններից: «Նա իսկապես գեղեցիկ ձայն ունի եւ միշտ երգում է ինձ համար»,-պատմել է Միշել Օբաման, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:











