Իսպանիայում ընթացող Copa Del Sol ընկերական մրցաշարի երկրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» նվազագույն հաշվով առվելության հասավ նորվեգական «Տրոմսյոյի» նկատմամբ։

Հաղթական գոլը 25-րդ րոպեին հեղինակել է խորվաթ հարձակվող Էդուարդոն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 61-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ 1-ին տուրում «Շախտյորը» 11 մետրանոցներով հաղթել էր նորվեգական «Օլեսունին»։

3-րդ տուրում ուկրաինական ակումբի մրցակիցն է լինելու դանիական «Կոպենհագենը»։