Այդ հայտարարությունը ստորագրած որևէ եկեղեցականի վերաբերյալ անձնական բնորոշումներ տալ չեմ պատրաստվում, և պատշաճ էլ չեմ համարում անդրադառնալ այն թեմաներին, որոնց վերաբերյալ մամուլում տարբեր տեսակի հրապարակումներ եղել են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Անկախ նրանից, թե որ եկեղեցականը անձնական ինչ վերաբերմունք ունի իմ նկատմամբ, ես բացարձակ որևէ մեկի նկատմամբ անձնական թշնամանք, հակագրանք չունեմ։ Հիմա, եթե որևէ մեկը կարող է անձնական հակագրանք կամ թշնամանք ունենալու պատճառով կատարել մի գործողություն, որը ավելին չէ կամ քիչ չէ, քան դավաճանությունը, կարծում եմ ինքը մեծ պրոբլեմ ունի։ Դա ընդամենը պատրվակ է և արդարացում է։

Նույն տրամաբանությամբ, ինձնից անձնական նեղսրտածության պատճառով, մարդիկ կարող էին Հայր Մերը չարտասանել, խռովել Աստծուց։ Է, թող խռովեին։

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա երկրի ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք այսպես կսպասարկեն իր հետաքրքրությունները, իր շահերը և որևէ ձև՝ անձնական կամ հավաքական մոտեցումներով չեն հակադրվի իր քաղաքականությանը։

Իսկ այդ քաղաքականությանը չհակադրվել հնարավոր չէ, հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որը այսօր իրականացվում է, որը բազմաթիվ վտանգներ և ռիսկեր է պարունակում, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարվում հարևանների բարյացկամությունը շահելու համար, իրենց կողմից կարված զգեստներին հարմարվելու մարդահաճո մոտեցում։

Մենք հարմարվենք մեր թշնամիների սպասումներին, որպեսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիներ։ Սա ուղղակի անհեռանկարային, անհեռատես քաղաքականություն է։ Սեփական իշխանությունը երկարաձգելու, դատապարտելու փորձ

Ցանկություն կա ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պետք է սպասարկեն հոգևոր ոլորտում իր հետաքրքրությունները և իր շահերը։

Քանի ես այս ասպարեզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, այդպիսի մոտեցում չի’ լի’-նե’-լու’»,–հայտարարեց նա։