Արաբական վերլուծաբանները կռվել են Al-Jazeera հեռուստաալիքի ուղիղ եթերում` «Ընդդիմադիր ուղղություն» հաղորդման ժամանակ:

Հունվարի 31-ի գիշերը հեռարձակված հաղորդումը վարել է Սիրիայի ներկայացուցիչ Ֆայզալ Քասեմը, իսկ դրան մասնակցել են լիբանանցի մեկնաբան Իոսեֆ Աբու Ֆադլը, ով հայտնի է իր սիրիամետ հայացքներով, եւ սիրական ընդդիմության քարոզիչ Մուհեիդին Լադկանին:

Ֆադլն ու Լադկանին փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել, իսկ Լադկանիի հերթական հարցը «խելագարության» է հասցրել Աբու Ֆադլին, եւ վերջինս անմիջապես հարձակվել է Լադկանիի վրա, ով իսկապես վախեցած տեսք է ունեցել:

Հաղորդավարը փորձել է դադարեցնել ծեծկռտուքը, բայց չի կարողացել: Al-Jazeera-ի սյուժեն վերջանում է նրանով, որ մասնակիցները հեռանում են տեսադաշտից եւ կադրից դուրս լսվում է արաբական վիրավորական արտահայտություն` «Շարմուտա» («Շան որդի»), հաղորդում է Mignews.com-ը: