Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 3–ին, շարունակում է իր աշխատանքը։
Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 27 հարց։ Դրանցից ինը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։ Պատգամավորներն արդեն քննարկել են դրանցից երեքը։
Բացի այդ, ժամը 16:30-ին խորհրդարանականները կհանդիպեն կառավարության անդամների հետ։ Ավանդույթի համաձայն, վերջիններս պարտավոր կլինեն պատասխանել պատգամավորների հարցերին։











