Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր, մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով, հետո ծորակով ներքևից բացում ենք, այդ ջուրը գալիս է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասել, այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, թե կարմիր, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Իհարկե, կան նաև նպատակային վարկային ծրագրեր, որ ծախսում ես միայն կոնկրետ նպատակի համար։ Դա նշանակում է, երբ որ դու վարկային ծրագիր ուղղեցիր այդ կոնկրետ նպատակի համար, այդ տակառի մեջ ուրիշ ջուր հայտնվեց, որ դու կարող ես օգտագործել այլ նպատակի համար, որովհետև այդ ջուրը ի սկզբանե ինչ նպատակի համար նախատեսվել էր, դրա համար դու ուրիշ տեղից ջուր ես բերել և այդ ջրով ես ջրել։ Ի՞նչն է անհասկանալի»,–ասաց նա։











