Գնում եմ վերցնեմ երկուամսյա կալանքի որոշումը, արդեն կա այդ որոշումը վստահ եմ՝ դրված է հիմա, ներս մտնենք վերցնենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը:
«Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Ենթադրել են, որ կարող է ինքը եղած լինի ուսապարկում թմրանյութ դնողը։ 2018 թվականին այդ ուսապարկն էլ է եղել, ուսապարկի միջինն էլ է եղել։ 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջին գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին և 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ։ Այսինք ստեղծվել է քննչական խումբ և ձերբակալվել է սրբազանը։
7 տարի քննել, քննել, այդպես էլ չեն հասկացել, թե ինչպես է թմրան յութը հայտնվել ուսապարկում։
Այս վարույթը որեւէ առնչություն չունի իրավաբանության հետ»,–ասաց նա։
Արսեն Բաբայանի խոսքով, Արշակ Սարբազանի վերաբերյալ կասկած հայտնած անձը որեւէ առնչություն չունի Սրբազանի հետ. «Ոչ ոք չի ճանաչում այդ անձանց»։
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ինչ–որ հոգևորական հարվածում է քաղաքացիներից մեկին և նշվում է, որ դա Արշակ Սրբազանն է, փաստաբանը ասաց. «Տեսել եմ տեսանյութը, հեռու կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում է ինչ-որ մեկին։ Ինձ էլ եթե, օրինակ, նման հարց տան, ես էլ կհարվածեմ։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես մարդ սպանել։ Ես ասում եմ՝ եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունե՞ն։ Նրանք ավելի շատ ունեն»։
Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Փաստաբանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։











