Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. «Մեր ձեւով» ժողովրդական շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Վայոց Ձորի Մալիշկա գյուղում ստացած իր տպավորությունները։

Նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է. «Մի դրվագ պատմեմ երեկ Վայոց ձոր կատարած այցելությունից: Հայաստանի երրորդ գյուղ Մալիշկայում մարդիկ եկել էին, ջերմ ընդունելություն։ Մենք, ոնց որ միշտ, հարցեր ենք տալիս ու հարցնում ենք, թե ոնց եք ապրում, ոնց է ընդհանրապես ձեր կյանքը գնում: Առաջին հարցը, որ տվեցինք՝ որտեղ եք վաճառում ձեր բերքը և ինչ գնով։ Մի տարօրինակ բան տեղի ունեցավ, հենց ես այդ հարցը տվեցի, մարդկանց մեջ մի քիչ շփոթություն առաջացավ, իրար նայեցին, հետո ինձ պատասխանեցին, որ դե մենք չենք վաճառում մեր բերքը։ Ասում են՝ պահում ենք մեզ կամ ուղարկում ենք թոռներին։ Ասում ենք՝ բա լավ մթերում չկա՞, ասում են՝ մթերումը կամ շատ էժան գնով է, կամ ընդհանրապես չկա, չեն գալիս այստեղից տանեն, կամ էժան գնով ենք անում։  Ասում եմ՝ լավ, բա գյուղը ինչո՞վ է զբաղվում, ասում են՝ դե Ռուսաստանից, խոպանից երեխաները փող են ուղարկում, ապրում ենք։ Ասում են՝ մի քանի տարի առաջ աշխատատեղ կար, հիմա չկա։  Ճնշված, այդտեղից դուրս եկանք, ամենաճնշողը, իհարկե, շփոթություն էր մարդկանց։

Գնացինք մյուս գյուղերը տարածաշրջանի, համարյա նույն պատկերն է։ Վայոց ձորը Հայաստանի ամենապոտենցիալ մարզերից մեկն է, որ գինեգործությունը աշխարհում առաջիններից է, ամենագեղեցիկ, Հայաստանի ամենատարբերվող ռեգիոններից է իր ռելիոֆեով, ու մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում։

Իսկ հիմա զուգահեռ իրականություն. ՀՀ կառավարությունը մի 20 միլիոն եվրո ծախսել էր Լոնդոնում հայկական դեսպանատուն ունենալու համար։ Պատկերացնում եք, Հայաստանի երրորդ գյուղում ոչ մի բան չկա անելու,  բայց մարդիկ Լոնդոնում 20 միլիոն գումար են ծախսում դեսպանատուն ունենալու համար։ Երբ հարցնում ենք իշխանություններին, առաջարկում ենք մեր լուծումները, գիտե՞ք ինչ են պատասխանում՝ ոչ մի բան, պատասխանում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Ասենք ասում ես՝ հասկացանք, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հիմա դուք էք, համարյա ամեն մեկի չափ դուք եք կառավարում, այս գյուղերում ապրուստ չկա, ի՞նչ եք անում դրա համար։ Պատասխանում են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Ասում ենք՝ քաղաքներում գործ չկա, էլի՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նախկինները և այլն։

Սիրուն ասֆալտ էր, լավ ասֆալտ էր, մտանք գյուղ, բայց մարդիկ ոչ մի բան չէին անում։ Մեզ շատ լավ դիմավորեցին, ուրախացել էինք, որ դրական էմոցիա էինք ստանում, բայց հիշում եմ՝ հետ գալուց ավտոբուսի մեջ լռություն էր, մռայլություն էր։ Ու ավտոբուսի մեջ մեկը կարդաց, որ ևս մի հոգևորական է իշխանությունը ձերբակալել։ Երկու տարբեր պիեսներ են, երկու տարբեր իրականություններ»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։