«ANI Product»-ը շարունակում է իր հավատարիմ սպառողներին ամանորին ընդառաջ խաղարկության միջոցով մատուցել հաճելի անակնկալներ։ Խաղարկվում են աննախադեպ 7 տեսակի խոշոր մրցանակներ՝ 5-ական iPhone 17, Smart հեռուստացույց, մեծ սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, սրճեփ։ Իսկ գլխավոր մրցանակը երկու հոգու համար 7-օրյա հանգստի ուղևորություն է դեպի արևային Աբու Դաբիի 5 աստղանի «Rixos Marina Abu Dhabi» շքեղ հյուրանոց։ Խաղարկությանը մասնակցելու համար պետք է գնել «Անի պրոդուկտի»-ի կաթնամթերք 1 լիտրանոց կաթ, 950 գրամանոց մածուն, 400 գրամանոց թթվասեր, 400 գրամանոց քամած մածուն, 400 գրամանոց թթվասեր «Սենյորա Ֆլորա»։ «Անի պրոդուկտ»-ի խաղարկությունն ընդհանուր առմամբ կունենա 31 հաղթող։

Սպասված նորությամբ է վերադարձել նաև «Ջուսինադ»-ը, որն իր հավատարիմ սպառողներին տալիս է ժամանակակից էլեկտրական մեքենա շահելու հնարավորություն։ Խաղարկությանը մասնակցելու համար պետք է գնել 1 կամ 1,5 լիտր տարողությամբ գազավորված զովացուցիչ ըմպելիքը և մասնակցել խաղարկությանը։ Դրա համար տարայի վրա փակցված QR կոդը պետք է սկանավորել անցնել կայք, ծանոթանալ պայմաններին, ապա միանալ Telegram հարթակ և մուտքագրել անհատական կոդը:
«Անի պրոդուկտը»-ի խաղարկությունը կամփոփվի 2026-ի հունվարի 13-ին, իսկ «Ջուսինադ» լիմոնադինը՝ այս տարվա դեկտեմբերի 30–ին։