Գյումրիում վաղ առավոտից ոստիկանությունն ու ԱԱԾ–ն արդեն իսկ մեծ թվով ուժեր է կենտրոնացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։
Այստեղ այսօր ժամը 11–ին պատարագի է մասնակցելու Նիկոլ Փաշինյանը ՔՊ–ականների հետ։
Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվել են պատարագը մատուցել, քանի որ պահանջ է եղել Գարեգին Երկրորդի անունը զեղչել։ Փաշինյանն իր հետ քահանա է բերելու Գյումրի։
Նշենք, որ ոստիկանները թույլ չեն տալիս մեր նկարահանող խմբին մոտենալ անգամ եկեղեցուն, այնտեղ մուտք ունեն միայն ուժայինները։











