«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լավ հնարավորություն է Հայաստանում տարբեր ոլորտների զարգացման համար։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նա հավելել է, որ «Խաղաղության խաչմերուկը» հեռանկարային նախագիծ է՝ խորհուրդ տալով դրան էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Միևնույն ժամանակ դեսպանը նշել է, որ «Թրամփի ուղի» նախագիծն այս տարվա նորությունն է։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանի կառավարության և պարոն Փաշինյանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նախքան «Թրամփի ուղի» նախագծի առաջ քաշվելը, երբ ես ժամանեցի Հայաստան, սկսեցի ուսումնասիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ընդգծել է դիվանագետը: