Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անօրինական են և հաճախ քրեորեն պատժելի։ Այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Ինձ համար ակնհայտ է, որ եպիսկոպոսների հայտարարված հավաքի հետևում կանգնած է անձամբ վարչապետը և նրա նպատակն է ամբողջությամբ ենթարկեցնել իրեն Եկեղեցին, որպեսզի եկեղեցու առաջնահերթությունը չլինի այլևս առաջնային սահմանադրական առաքելությունը։ Սահմանադրությամբ ակնհայտ է, որ պետությունը ճանաչում է Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, իսկ օրենքը հչռակում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը նվիրապետության սահմաններում։ Վարչապետը չունի որևէ լիազորություն միջամտելու Եկեղեցու գործերին։ Նույն կերպ, մյուս պաշտոնյաները չունեն լիազորություն միջամտելու եկեղեցու գործերին։ Չպետք է մոռանալ, որ մեր Եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է և նրանց ծրագրի համաձայն՝ Հայ Առաքելական եկեղեցին հայտարարվել է թշնամական կառույց», - նշել է Թաթոյանը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ մարդիկ չեն կարող ապրել մշտական լարվածության մեջ. դա տպավորություն է ստեղծում, որ հասարակությունը պայքարում է իր մեջ։ Այս ամենը նպաստում է Նիկոլ Փաշինյանի օրակարգին. երկիրը չի զարգանում, չի հզորանում, բանակը չի հզորանում, անվտանգություն չկա և ադրբեջանցիները չեն լքում մեր ինքնիշխան տարածքը։ Սա մեզ բաժանում է։ Թաթոյանն ընդգծել է, որ կա միայն մեկ լուծում՝ փոխել կառավարությունը։
Նա հիշեցրել է Եկեղեցու պաշտպանության միջազգային մեխանիզմները գործադրելու անհրաժեշտության մասին, քանի որ ՀԱԵ-ն (Հայ Առաքելական Եկեղեցին) ինքնության հենասյուներից մեկն է և երկրի անվտանգության համակարգի անբաժանելի մասը։ Խոսելով այն մասին, թե ինչու այդ մեխանիզմները դեռևս չեն դրսևորվել՝ Թաթոյանը նշել է, որ մեխանիզմները բարդ են և դրանց հետ աշխատում է նաև Ադրբեջանը, որպեսզի թույլ չտա ՀԱԵ-ի պաշտպանությանն ուղղված հայտարարությունները։ Հետևաբար, իշխանությունների հարձակումներն անթույլատրելի են միջազգային իրավունքի տեսանկյունից։
«Ակնհայտ է, որ այս հավաքի հետևում կանգնած է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ակնհայտ է, որ իշխանության կազմակերպմամբ և հովանավորությունը վայելող հավաք է։ Բայց ամենակարևորը այստեղ այն է, որպեսզի մենք թույլ չտանք, որ նման քայլերը նպաստեն մեր պառակտման, մեր հակասաությունների սրմանը», - կրկնել է Թաթոյանը։ Նա կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Այն, որ նրանք (Փաշինյանը և նրա համախոհները) գնում են միեկեղեցուց մյուսը՝ դա չի նշանակում, որ նրանք իսկական քրիստոնյաներ են իրենց առաքելությամբ։ Մարդը չի կարող պնդել, որ քրիստոնյա է, բայց միևնույն ժամանակ անի քայլեր, որոնք դեմ են քրիստոնեությանը, հակասություն տարածել, թշնամանք, ատելություն, խոսել մի բառապաշարով, որը խուլիգանականի է հասնում։ Ինչո՞ւ են նրանք հիմա պարտաճանաչ կերպով գնում այն տեղերը, որտեղ կառավարության ղեկավարն է գնում և տպավորություն է, որ ՔՊ-ն արտագնա նիստեր է անում մեր բոլոր եկեղեցիների մոտ։ Սա եկեղեցու դեմ քաղաքական արշավի անբաժան մասն է։ Սա մեծ շղթայի մի մաս է։ Նրանք անցել են եկեղեցին ներսից պառակտելուն։ Կաթողիկոսի ընտրությունը եկեղեցու ներքին գործն է, ինչպես նաև հոգևորականների միջև հարաբերությունները և այլն։ Իշխանությունները դրա հետ որևէ կապ չպետք է ունենա. դա ապօրինի է և հաճախ այդ գործունեությունները քրեորեն պատժելի են», - ընդգծել է Թաթոյանը։
Մեկնաբանելով տարածվող շշուկները՝ քաղաքական գործիչը նշել է, որ «երբ Փաշինյանը շուտով վերադառնա խմբագրական պարտականություններին», նա պետք է թույլ տա նրան զանգեր անել և լուրեր տարածել, բայց հիմա օրենքը լիովին անտեսվում է։
«Մենք պետք է ունենանք իշխանությունը, որը ղեկավարվում է բացառապես օրենքով։ Մենք էլ չենք քննարկում անօրինականությունները, այլ քննարկում ենք երկիր ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հոգևոր զգացողությունները», - նշել է Թաթոյանը։ Հարցին, թե արդյոք Կաթողիկոսը պետք է կապ հաստատի ժողովրդի հետ, Թաթոյանը կրկնել է, որ դրանք եկեղեցու գործերն են և Կաթողիկոսն ինքն է որոշում, թե երբ հանդես գալ հայտարարությամբ։











