Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք եկել են աջակցելու կաթողիկոսին։ Այստեղ է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում Լևոն Քոչարյանը, Գեղամ Մանուկյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հավաքվածների վանկարկում են «վեհափառ»։
Նշենք, որ քիչ անց կժամանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, որ այստեղ կմասնակցի միասնական ժամերգության։
Նշենք, որ այստեղ են նաեւ Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում կարգալույծ հոգեւորականները՝ իրենց կողմնակիցներով։ Նրանք էլ վանկարկում են՝ «հեռացիր»։











