Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավորները ծեծկռտուք են սարքել նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր 2026 թվականի պետական բյուջեն։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Ինչպես հայտնում է թերթը, քվեարկության սկսվելուց առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Վարանքը և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուրաթ Էմիրը վիճաբանության մեջ են մտել: Դրանից հետո խորհրդարանական ամբիոնի առջև սկսվել է ծեծկռտուք, որին միացել են նաև այլ պատգամավորներ:
2026 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունվել է։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 320 պատգամավոր, դեմ՝ 249։











