Այս օրերին Իրանի հարավ-արևելքում գտնվող հնագույն քաղաքներից մեկում` Քերմանում, ամենուրեք գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դիմանկարներն են։

Image - 2026-01-04T231324.754.jpg (61 KB)

2020թ. Իրաքում ամերիկյան ուժերի կողմից սպանվելուց հետո նրան հուղարկավորել են իր ծննդավայր Քերմանում։

Image - 2026-01-04T225018.508.jpg (154 KB)

Հունվարի 3-ին լրացավ նրա մահվան 6-րդ տարելիցը։ Ամեն տարի այդ օրը Իրանի տարբեր վայրերից մարդիկ գալիս են Քերման` հարգանքի տուրք մատուցելու Իրանի ամենաազդեցիկ գործիչներից մեկի հիշատակին։

Image - 2026-01-04T225221.804.jpg (150 KB)

Վաղ առավոտից հազարավոր մարդիկ են այցելել Քերմանի «Նահատակների գերեզմանատուն» և ծաղիկներ խոնարհել գեներալ Սոլեյմանիի շիրիմին։

Image - 2026-01-04T225448.395.jpg (246 KB)

Նրա մահվան տարելիցն Իրանում նշվում է «Դիմադրության շաբաթ» հիշատակի միջոցառումների շարքով։ Այն մեկնարկել է հունվարի 1-ին Թեհրանում` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությամբ կայացած ոգեկոչման արարողությամբ։

Image - 2026-01-04T231423.740.jpg (107 KB)

Փեզեշքիանը հայտարարել է, որ սպանության սպառնալիքները չեն կարող սասանել Իրանի վճռականությունը։ «Մեր դավադիր թշնամիները թող չմտածեն, թե կարող են նահատակությամբ վախեցնել մեզ։ Իրանը համառությամբ կշարունակի իր սիրելի նահատակների ուղին՝ ջանքեր գործադրելով նաև շարքային քաղաքացիների առջև ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ»,- ասել է Իրանի նախագահը։

Image - 2026-01-04T225353.042.jpg (105 KB)