Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։

Պատարագը մատուցում է Գարեգին Երկրորդը։

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Նախօրեին բոլոր եկեղեցիներում տեղի է ունեցել ժամերգություն, ապա Ճրագալույցի պատարագ։