Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արուճի Սբ. Գրիգոր եկեղեցու ներսում համերգ է տեղի ունեցել, հնչել է նաև ՀՀ օրհներգը։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնին։ Միջոցառմանը մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկնվագախումբը։

Ավելի վաղ Փաշինյանն առաջարկել էր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը, ինչպես նաև դնել ՀՀ պետական դրոշը։