Իրանում առկա կրոնապետության դեմ հանդես եկած իրանցի ռեժիսոր Մեյրեմ Քեշավարզը փետրվարի 16-ից 26-ը Ստամբուլում կայանալիք Անկախ ֆիլմերի փառատոնի ժամանակ ներկայացնելու է «Հանգամանք» (Circumstance) ֆիլմը: Այն երկու իրանցի լեսբուհի կանանց մասին պատմող կինոնկար է, որի միջոցով, ռեժիսորն, ըստ էության, իր դժգոհությունն է արտահայտում Իրանում իշխող համակարգի դեմ, որը արգելում է խոսել նման երեւույթների մասին: Որոշ փորձագետների գնահատմամբ, դա իսկական ցնցում կարող է լինել իրանական հասարակության համար:
Նշենք, որ ֆիլմը 2011-ին ներկայացվել է լավագույն 50 ֆիլմերի շարքում:












