Պարանորմալ երեւույթների հետազոտող Մայքլ Քոենը աշխարհին է ներկայացրել հերթական սենսացիան, որը, նրա կարծիքով, ապացուցում է, որ հնագույն կենդանիները դեռ ապրում են երկրի վրա:
Բրիտանական The Sun-ը հրապարակել է իրենց հատկացված տեսագրությունը, որում իբր արձանագրված է ջրային տարածքը հատող մամոնտը: Թերթի տեղեկություններով, հոլովակը նկարել է ռուսաստանցի ինժեներ (անունը չի հաղորդվում), ով ամռանը այն նկարել է Չուկոտկայի ինքնավար մարզում:
Տեսագրության մեջ երեւում է, որ խոշոր, շագանակագույն մորթիով կենդանին անցնում է հորդ գետը: Կենդանին իր տեսքով հիշեցնում է փղի:
Քոենի կարծիքով, քիչ ուսումնասիրված տարածքները կարող են լիովին հարմար լինել այդ հնագույն եւ մեռած համարվող կենդանիների բնակության համար:
Շատերն արդեն կասկածի տակ են առել տեսագրության իսկությունը, գրում է Lenta.ru-ն:











