Գործարար եւ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժն ընտրարշավի անվիճելի ֆավորիտն է։ Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը նշել է, որ իրենք բանակցություններ են վարում Կարապետյանի թիմի հետ, սակայն դեռեւս արդյունքներ չկան։ «Կարապետյանը եւ նրա դաշնակիցները հնարավորություն ունեն ազգային համախմբման հասնելու։ Հնարավոր է՝ նրանց աստեղային ժամը եկել է»,- ավելացրել է Զուրաբյանը։

ՀԱԿ-ը իր հերթին, ինչպես նշել է ընդդիմադիրը, շահագրգռված է ստեղծել միասնական քաղաքական թիմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։