Սա ԱՄՆ պատմության մեջ որևէ վարչակազմի համար առաջին աննախադեպ տարին էր, կաբինետի նիստում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա շնորհակալություն է հայտնել իր թիմին «12 ամիսների աննախադեպ նվաճումների» համար։
Թրամփը նշել է նաև տնտեսական ցուցանիշների բարելավումը և երկրում հանցավորության մակարդակի նվազումը։
«Երբեք նման տարի չի եղել։ Այն փաստը, որ մենք դադարեցրել ենք ութ պատերազմ, հանգեցրել դրանց ավարտին, և կարծում ենք, որ կլինի (կդադարեցվի -խմբ.) ևս մեկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։











