Այսօր ժամը 18.30–ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքում։

NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ փլուզումը եղել է Վարդաշեն 68ա շենքում։

«Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ցնցվեց շատ ուժեղ շենքը, վախեցած դուրս եկանք, տեսանք, որ պատն է փլվել։ 7-8 սանտիմետր հեռացել է պատը»,– ասաց բնակիչներից մեկը։

Նշենք, որ վթարային շենքի բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարանին՝ պահանջելով լուծել իրենց բնակարանների հարցը։