2-3 տարի առաջ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը սկսեց հոլովվել Ադրբեջանի նախագահի ելույթներում, և այն ցինիկաբար հորինվեց որպես պատասխան Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պահանջին։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է «Կարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի առաջատար հետազոտող և կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Ինձ թվում է՝ այս խոսակցությունը Ադրբեջանում դանդաղորեն մարում է։ Ըստ իս՝ արտաքին խորհրդատուները, հանձին ԱՄՆ-ի և Եվրոպայի, Ալիևին կոչ են անում չբարձրացնել այդ հարցը, և մենք ավելի ու ավելի քիչ ենք լսում դրա մասին։ Դա կապված է նաև Հայաստանում անցկացվելիք ընտրությունների հետ, որպեսզի իրավիճակը չսրվի»,- ընդգծել է Թոմաս դե Վաալը։

Փորձագետի կարծիքով՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանն» անիրատեսական նախագիծ է։