Դոնալդ Թրամփը չի ձգտում Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասում ազդեցությունից, այլ ձգտում է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ Միացյալ Նահանգների շահերից ելնելով։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) Եվրասիայի ծրագրի տնօրեն և Ուկրաինայում և Ուզբեկստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը։
Նրա գնահատմամբ՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրությունը կապված չէ Ռուսաստանին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ազդեցությունից զրկելու ցանկության հետ։
«Արդյունքում դա կարող է տեղի ունենալ, սակայն դա Թրամփի գլխավոր նպատակը չէ։ Նա տեսնում է ԱՄՆ շահերը Հարավային Կովկասում, սակայն դրանք Ռուսաստանի շահերի հետ չի կապում»,- կարծում է նա։
Հերբստը հայտարարել է, որ Թրամփը սկսել է աշխատել Հարավային Կովկասի հարցի վրա դեռևս 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, և որ օգոստոսին հանդիպել է Փաշինյանի և Ալիևի հետ։











