Հայաստանում բոլորը հիանալի հասկանում են, որ կենսաթոշակի 10,000 դրամով բարձրացումը պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով։ Այս մասին NEWS.am-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«ՀՀ գործող իշխանությունները պետությունն ու պետականությունը վերածել են անձնական գործիքակազմի», - հավելել է Մանուկյանը՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ։
Պատգամավորը նաև հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով ավելի վաղ հավաստիացնում էր ընդդիմադիրներին և քաղաքացիներին, թե Կառավարությունը կենսաթոշակների բարձրացման համար միջոցներ պարզապես չունի։ Սակայն հետո պարզվեց, որ միջոցներ, այնուամենայնիվ, կան, ուղղակի տվյալ իրադարձությունը պետք էր վերածել քաղաքական շոուի։











