Այսօր վաղ առավոտյան Մարտի 1–ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք արագ ծաղիկ են դրել ու հեռացել՝ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ։ Ընդհանուր այցը տեւել է մոտ 2 րոպե
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվեց 10 2 ոստիկան եւ 8 քաղաքացիական անձ, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջրյա ճամբար եւ սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:











