Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» արտագնա հաղթանակ տարավ Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ 3:1 հաշվով: «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Եվս մեկ գնդակ խփեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին: Դաշտի տերերի հեղինակության գնդակը խփեց Միխալ Կադլեցը:
Ֆրանսիական «Լիոնն» ընդունեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Հանդիպումը բարդ ընթացք ունեցավ ֆրանսիացիների համար, որոնք հաղթեցին Լյակազեթի միակ գոլի շնորհիվ:
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Բայեր» - «Բարսելոնա»` 1:3
Կադլեց 52 – Սանչես 41, 55, Մեսի 88
«Լիոն» - ԱՊՕԵԼ` 1:0
Լյակազեթ, 58











