Իտալիայի չեմպիոն «Միլանը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 4:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:

Խաղադաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում երկու գնդակ խփեցիին: Դուբլի հեղինակ դարձավ Ռոբինյոն: Մեկական գնդակ էլ խփեցին Քեւին Փրինս Բոատենգն ու Զլատան Իբրահիմովիչը:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Լոնդոնում:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» - «Արսենալ»` 4:0

Բոատենգ 15, Ռոբինյո 38, 49, Իբրահիմովիչ 79 (11մ)