Ուժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք ունենք պատերազմող տարածաշրջան։ Իրանը բալիստիկ հրթիռ է ուղարկում, Իսրայելը պաշտպանվում է, Իսրայելն է ուղարկում, Իրանը պաշտպանվում է։ Մեր ԱԱԾ շենքի կողքը մի հատ տղա ջինսերով շպրտում է, դա է մեր անվտանգությունը այսօր դարձել, կուկուռուզը ինքը ուտի, մեկն էլ ԱԱԾ շենքը վառի։ Ուժեղ երկիրը այն է, որ դու ութ քայլ առաջ գիտես քո երկրի իրական վտանգները, որ դու Թուրքիայում սովորած մարդկանց չես բերում, ուղարկում թուրքի հետ բանակցելու։

Ուժեղ երկիրը իրական անվտանգություն ունենալն է, որ չի հասնում մարդը մինչև ԱԱԾ շենք։ Ոչ թե ընդդիմության հետ կապված, ասի կլինի լայք չանեք, մարդիկ արդեն որոշել են, անգամ իրենց հարցումներով 50% էին առաջ հավաքել, հիմա երկու անգամ քիչ են իրենց հարցումներով, դա նրանից է, որ ժողովուրդը լուրջ առաջնորդ է ուզում, ուժեղ, նորմալ գործ է անող։ Դա բոլորովս իրար հետ պիտի անենք»,– ասել է Կարապետյանը։