Լոնդոնյան մետրոյի ուղեւորներին առաջարկել են իսպանական պարեր սովորել հենց մետրոյի գետնանցումում:  Հայտնի պարող եւ խորեոգրաֆ Անտոնիո Գադեսի անունը կրող խումբը, Լոնդոնի փառատոնի շրջանակներում, մետրոյում ոչ միայն ցուցադրություն, այլեւ պարի դպրոց է կազմակերպել:

Ներկայացումն անցկացվել է լոնդոնյան մետրոյի ամենամարդաշատ Սենթ Փանքրաս կայարանի պիկ ժամերին:

Տասնյակ ուղեւորներ չեն կարողացել անտարբեր անցնել` հրապուրված կիթառի հնչյուններով, հոգեպարար երաժշտությամբ, դոփող կրունկների ձայնով, որով պարողները հակադրվում էին սովորական ռադիոհայտարարություններին եւ գնացքների աղմուկին:

Ներկայացումը կայացել է ֆլամենկոյի փառատոնի շրջանակներում, որն այժմ անցկացվում է Լոնդոնում, գրում է Euromag-ը: