Ռուսաստանում հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչն ու երգչուհի Ալլա Պուգաչեւան «հիմներգ» են ձայնագրել ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի համար:
«Ամենաբարձրահասակը» երգի տեսահոլովակը դեռեւս տեղադրված է միայն Մակարեւիչի կայքում: Պրոխորովի մամուլի ծառայությունում խոստացել են, որ «հիմնը» հրապարակայնորեն կկատարվի մարտի 4-ի գիշերը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները:
«Փոքրիկ երգ է ստացվել: Բայց, գիտեք, կարեւորն այն է, որ այն շար արդիական է: Միխայիլն իսկապես ամենաբարձրահասակն է բոլոր թեկնածուների շարքում: Նրա վարկանիշը եւս բարձր է»,-ասել է Մակարեւիչը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պուգաչեւան խոստովանել է, որ վաղուց էր ցանկանում Մակարեւիչի հետ միասին երգ գրել, իսկ հիմա լավ առիթ է ստեղծվել`
«Պրոխորովին նախագա ենք ընտրում»:
Երգչուհին Մակարեւիչի գրած երգի բառերը գնահատել է որպես շատ խորը եւ մի փոքր հատված արտասանել. «Եթե դու ծնվել ես ամենաբարձրահասակը, դու պարզապես բոլորից հեռուն ես տեսնում»:











