ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 12–ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից չի զեկուցվում 31-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

– «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ II փուլ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին և այլ հարցեր։