«Փաշինյանի այս երկու օրերի աղմկահարույց հայտարարությունների արմատը Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի պահանջներն են»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այդ փաստաթուղթն այս իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղության համաձայնագիր, սակայն իրականում այդ նախաստորագրված փաստաթուղը խաղաղություն չի բերելու ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում։ Այն պարզապես իր բոլոր երևացող և չերևացող կողմերով արձանագրում է այն բոլոր պատավորությունները, որոնք Հայաստանի իշխանությունն իր վրա է վերցրել՝ կատարելու ադրբեջանական պահանջները»,–նշել է Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջին պահանջը Հայաստանից՝ ՀՀ Սահմանարդրությունից անկախության հռչակարգրի հղման հեռացումն է, ինչի մասին այսօր հերթական անգամ խոսել է Փաշինյանը։
«Արդարադատության նախարարությունը դեռ չի հրապարակել նախագիծը, բայց Փաշինյանն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ այնտեղ չի լինելու Հայաստանի անկախության հռչակագրի՝ մեր հանրապետության ծրագրի մասին հիշատակում։ Իսկ դուք հիշու՞մ եք՝ ով էր այդ մասին խոսում, պահանջում, որ վերանա անկախության հռչակագրի հիշատակումը։ Մի քանի տարի շարունակ այդ մասին խոսում է Ադրբեջանը, Հայաստանի իշխանությունն էլ հոխորտում էր։ Վերջում տեսանք ինչ եղավ․ Փաշինյանն այսօր հերթական անգամ հայտարարեց՝ «Բաքու ջան, ձեր պահանջը կատարելու եմ»,–ասել է Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











