Իր քարտեզի վրա վրա Մեղրին չկա, այսինքն սահմանի 3-4 կիլոմետրը չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փաշինյանին Ագարակում հունից հանած քաղաքացին, որը դիտարկում էր արել, որ Փաշինյանի կրծքին փակցված ՀՀ քարտեզում Մեղրին չկա:

Հարցին, թե ինչ է նրան անհանգստացնում, քաղաքացին ասաց, որ Թրամփի ուղին է իրեն անհանգստացնում, որը նշանակում է, որ թուրքերը լցվելու են այդ հատված:

«Եթե Թրամփի ուղին պետք է Ադրբեջանի երկու մասերը միացնի, մենք այստեղ ի՞նչ օգուտ ունենք: Երկաթգիծը մեզ է պատկանելո՞ւ, իհարկե ոչ, ճանապարհը մեզ է պատկանելու, իհարկե ոչ: Ասում է մենք ենք վերահսկելու, ո՞նց ես վերահսկելու եթե զորք չունես, ոչ էլ մի բան: Երկաթգիծը շահագործողը ով է լինելու, թուրքերը, գալու են էլի լցվեն, ինչպես առաջ էր, որպես երկաթգիծ ապահովողներ, բոլոր սահմանամերձ գյուղերը թուրքեր են լինելու»,- նշեց Ագարակի բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում: