Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանը մասնատելու ծրագիր չունեն այժմ։

NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում Բոլթոնն ասել է, որ Իրանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։

«Իրանին բնորոշ է էթնիկ բազմաթիվ խմբերի առկայությունը երկրում, որոնք շատ դժգոհ են իրենց ռեժիմից։ Ես կողմ եմ, որ օգնենք այդ էթնիկ խմբերին, եթե նրանք դա խնդրեն, բայց մեր դիրքորոշումը պետք է լինի այն, որ այաթոլլաների հեռացումից հետո անհրաժեշտ է այնպիսի իշխանության ձևավորում, որը կվերահսկի Իրանի ամբողջ տարածքն ու կպահպանի երկրի տարածքային ամբողջականությունն այն տեսքով, որով այն կա հիմա»,- «Ուժի գործոն» հաղորդման եթերում նշել է Բոլթոնը։