Ես խանութի վաճառող եմ եղել, որ ես ուսանող եմ եղել, ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո՝ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, և անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության, իմ կրթության հաշվին։
Մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել։ Այլ մեխանիզմ գոյություն չունի։ Հիմա ես տարբեր կրթական ծրագրեր եմ գնել և այդ ծրագրերով օնլայն և ոչ օնլայն սովորում եմ։ Կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին»,–ասաց նա։











