ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացնում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի ուժի մեջ մտած դրույթը, որի համաձայն հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։
Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրական օրենսդրությունը պահանջում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքներում ընդգրկված կուսակցությունները պետք է գումարեն համագումար և համագումարը պետք է հաստատի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների անուն-ազգանունները և նրանց հերթական համարները։
Ընդ որում, կուսակցությունը, եթե առանձին է առաջադրվում, պետք է իր ընտրական ցուցակի թեկնածուների առաջին 30 անուն-ազգանունները և հերթականությունը սահմանի, իսկ դաշինքում ընդգրկված կուսակցությունները պետք է դաշինքի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների տվյալները և և հերթականությունը սահմանեն»։











