Մենք միայն 2025 թվականին վերադարձրել ենք 13 000 հեկտարից ավել հողատարածք, որոնք բնության կամ օրինակ անտառային նշանակության հողատարածքներ են, որից միայն 5330 հեկտարը միացվել է Խոսրովի անտառ պետական արգելոցին։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Սևանի ավազանի շրջակայքում մոտ 79 հեկտար հողատարածք նույնկերպ վերադարձվել է շրջակա միջավայրի նախարարությանը։ Ոչ բարեխիղճ վարձակալների կողմից տարածքներն օգտագործվել էր և մենք ստիպված վարձակալության պայմանագրեր խզել ենք։ Նույնիսկ որոշ դեպքերում կան նաև դատական ակտեր։
Իսկ մնացած մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են դատախազության մեր գործընկերների հետ համատեղ, դրանք նիշից ցածր շինարարական աշխատանքներ են, որոնք օրենքով առհասարակ արգելվում է նման բան իրականացնելը։
Այսինքն մենք մաքրում ենք, որովհետև դա ընդհանուր Սևանի բնական կենսունակությունը ապահովելու համար տվյալ նիշի ցածր շինարարություն պետք է չլինի»,–ասաց նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։











