«Տուն Էքսպո»-ի շրջանակներում Roel Automotive Group-ը ներկայացել է չինական ավտոարտադրության ամենապահանջված և նորարար մոդելներով։

Խելացի տեխնոլոգիաներ, բազմաֆունկցիոնալություն, պրեմիում դասի ամենագնացներ և հզոր պիկափներ. այս ամենն այսօր հասանելի է հայ սպառողին Roel Automotive Group-ի շնորհիվ,  որը սահմանում է նոր նշաձող հայաստանյան շուկայի համար։ Ընկերությունը, լինելով Li Auto, JAC Motors, AITO և Great Wall Motor բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, վեց տարվա գործունեության ընթացքում դարձել է շուկայի առաջատարներից մեկը։

Roel Automotive Group-ի ռազմավարության հիմքում ոչ միայն վաճառքն է, այլև սպասարկման նոր մշակույթի ձևավորումը։ Ընկերությունից մեքենա գնելիս հաճախորդը ստանում է 4 տարի կամ 100,000 կմ գործարանային երաշխիք։

Ընկերության մարկետինգի ղեկավար Ավետիք Սիմոնյանը նշում է, որ կարևոր համարելով գնորդի վստահությունը, Roel Automotive Group-ը փորձում է փոխել մշակույթ։ «Մենք փորձում ենք հայ գնորդին տալ այն միտքը, որ մեքենա գնելը դա երկարաժամկետ ներդրում է և պետք է այնպիսի կազմակերպությունից գնում կատարել, որպեսզի վստահ լինես, որ քո մեքենան այնպիսի ամուր ձեռքերում է, որ մշտապես հնարավոր է սպասարկել և երբեք չես ունենա պրոբլեմներ։ Գնորդը սպասարկվում է Li Auto-ի ստանդարտներով կառուցված սերվիս կենտրոնում, դառնում է Li Auto-ի էկոհամակարգի մի մաս»,- նշում է Ավետիք Սիմոնյանը։

Ցուցահանդեսի շրջանակներում ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձրել երկու առանցքային բրենդների։ Հայաստանում արդեն մեծ հաջողություն գրանցած Li Auto-ն ներկայացել է իր նոր՝ ամբողջությամբ էլեկտրական մոդելներով։

«Li Auto-ն արդեն իսկ Հայաստանում շատ հայտնի է։ Տուն Էքսպո-ի շրջանակներում կներկայացնենք նաև ամբողջությամբ էլեկտրական i8 մոդելը և Tank 700 Edition One-ը, որը կրկին նորություն է և չկար Հայաստանում։ Ինչպես նաև Poer ամենագնացը, որն արդեն սիրված է Հայաստանում»,- հավելեց Ավետիք Սիմոնյանը։

Li Auto-ն, որն այսօր առաջատար դիրքեր ունի ոչ միայն Չինաստանում, այլև Արաբական Միացյալ Էմիրություններում ու ԱՊՀ երկրներում։ Այն նաև «գին-որակ» հարաբերակցության առումով է լավագույն տարբերակ։ Եթե նախկինում բրենդը հայտնի էր միայն հիբրիդներով, ապա նոր I6 և I8 մոդելները, լինելով լիովին էլեկտրական, մեկ լիցքավորմամբ ապահովում են մինչև 720 կմ ընթացք։

Roel Automotive Group-ը հոգում է նաև այն վարորդների մասին, ովքեր Li Auto մեքենաները ձեռք են բերել նախքան պաշտոնական ներկայացուցչի հայտնվելը։ Նրանք նույնպես կարող են օգտվել բարձրակարգ սպասարկումից։

Li Auto Yerevan պաշտոնական սրահը և գերհագեցած սերվիս կենտրոնը գործում է Թբիլիսիյան 1/2 հասցեում։ Պաշտոնական բացումը կկայանա շուտով Հարևանությամբ արդեն գործում է Great Wall Motor-ի ավտոսրահը։

«Տուն Էքսպո»-ի օրերին Roel Automotive Group-ի տաղավարում գործում է 5% զեղչ սրահի բոլոր մոդելների համար։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու ժամանակակից ավտոմեքենա՝ երաշխավորված սպասարկմամբ։